ԶԱՏԻԿ

Ստեղծագործական բլոգ

Բա՛րև Ձմեռ, ցտեսությո՜ւն Աշուն

Leave a comment

Ես ծնվել եմ ոսկե աշնանը, բայց շատ եմ սիրում ճերմակ ձմեռը, քանի որ ձմռանը մենք խաղում ենք ձնագնդի, պատրաստում ձնեմարդ, սահնակներով սահում ենք և այլն։ Բայց, միևնույն է, ես սիրում եմ աշունը, քանի որ այդ տարվա եղանակին իմ ծննդյան տարեդարձն է։ Նաև աշնանը մենք սկսում ենք նոր ուսումնական տարին։

Սակայն ձմռանը մեր դպրոցում նույննպես հետաքրքիր է, քանի որ սկսվում է ձմեռային ճամբարը։ Հունվար ամսի առաջին շաբաթների ընթացքում մենք բաժանվում ենք ջոկատների։ Ճամփորդում ենք տարբեր վայրեր ու կատարում տարբեր հետաքրքիր աշխատանքներ։

Աշունը այս տարի շատ գեղեցիկ էր և նա ինձ նվիրեց շատ գեղեցիկ տպավորություներ, իսկ հիմա ուզում եմ, որ այդպիսի  տպավորություներ ունենամ նաև ձմռանը։

Բա՛րև Ձմեռ, ցտեսությո՜ւն Աշուն

Ալլա Շարոյանց

․․․․․․

Իմ սիրելի աշունն անցավ,
Գնաց, կորավ խիստ ձյան մեջ,

Անձրևները ավարտվեցին,
Տերևները թափվեցին:

Ծառը մերկացավ
և պատրաստեց
դիմավորելու ձյանը:

Աշունն անցավ,
Ձմեռ բացվեց
ու երկնքից ձյունը թափվեց:

Մանուկները վազեցին,
ձնեմարդ պատրաստեցին
Ու ձմռանը դիմավորեցին:

Երկինքը խաղաղվել էր,
Այլևս չէր հնչում մեզ սիրելի ձայնը,
Որը պատկանում էր թռչուններին:

Չեր երևում այն անուշ և կարմիր դաշտը,
Որտեղ միշտ մեզ էին սպասում անուշահոտ վարդերը։

Այլևս չէր լսվում անձրևի ձայնը,
Որը կարծես մեզ էր սպասում դրսում:

Նեղվել էր գնդակս թանկագին,
Քանի որ նրան չէին դիպչում:

Փողոցները ծերացել էին,
սպիտակ մորուքն էր նրանց պատել։

Չեր երևում սարը հեռվից,
Չե՞ որ պատուհանը փակ էր
սառույցը պատել էր նրան:

Ծառը, որի վրա խաղում էինք
Չորացել էր, մերկացել էր.
Նրան կտրել էին:

Այն ծառը, որ իմ մանկության ընկերն էր,
հիմա վառվում է բուխարում`
իմ աչքի առաջ:

Տիգրան Ղազինյան

Ցտեսությո՜ւն աշուն, իհարկե չեմ ուզում, որ քեզ հրաժեշտ տամ քո հետ շատ լավ հիշողություններ կան, բայց ինչ արած տարվա եղանակներն այդպես են պահանջում։
Աշունը մի տեսակ գեղեցկություն է՝ լի երփներանգ գույներով,երբ տերևները թափվում են մենք արդեն հասկանում ենք,որ շուտով ձմեռ է գալու։ Ահա երեք օրից մենք ձմռանը բարև կասենք ։ Ձմեռը սիրում եմ, որովհետև ,երբ ձյուն է գալիս ամեն ինչ սպիտակ է,
մաքուր , փափուկ և ձյունաճերմակ։Սիրում եմ ձմռան տոները՝ օրինակ Սուրբ Ծնունդը ,Ամանորը և Տեարնընդառաջը։ Սիրում եմ սպասել Ամանորյա հրաշքին,հենց դեկտեմբերի երեսունմեկին գիշերը համարյա միշտ ձյուն է գալիս ու մի տեսակ ջերմացնում է մեր սրտերը։

Էրիկ Աբգարյան

Մի օր ես արթնացա և տեսա, որ օրացույցին  արդեն  նշված է նոյեմբերի քսանութը և մտածեցի.

-Ձմեռը արդեն շատ մոտ է, ես կուզենայի գոնե մի քիչ աշունը երկարեր:
Ես շա՜տ- շա՜տ բաներ հասցրեցի անել արեցի այս աշնան ընթացքում: Օրինակ մեր թիմով ֆուտբոլային մի քանի խաղ ունեցա նք մեր տարիքային այլ թիմերի դեմ, մայրիկիս և եղբորս հետ շատ ճանապարհորդեցի և հետաքրքիր ժամանակ անցկացրեցի ընկերներիս:

Այս տարվա աշունը շատ տաք էր և գունագեղ: Դա ինձ հնարավորություն տվեց ավելի շատ ժամանակ անցկացնել բակում և ֆուտբոլային մարզումներ իրականացնել:
Մեր պատուհանից երևում են դեղնակարմիր ծառերը, որոնք ասես կրակներ լինեն: Գեղեցիկ տերևաթափ է բակում: Ես շատ եմ սիրում քայլել խշխշան տերևների մեջ, թափահարել ծառերի ճյուղերն ու վայելել թափվող տերևների ձայները:

Աշունը ինձ ուրախ տրամադրություն է նվիրում և ես ուրախ եմ, որ աշունը այդքան գեղեցիկ է: Ես կուզեյի, որ աշունն ավելի երկար տևեր: Բայց ես ուրախ եմ նաև, որ ձմեռն է  մոտենում: Սպիտակ և աղմկոտ օրեր են սպասվում:

Գևորգ Մարուքյան

Ցտեսություն աշուն, ես քեզ չեմ մոռանա: Եկավ ձմեռը: Ես այսօր ուզում եմ ասել, թե ինչ ես հասցրեցի անել աշնան ընթացքում: Ես գնացի դպրոց, շատ բան սովորեցի, լողավազաններ այցելեցի, դպրոցում ունեցա ընկերներ, գնացի շատ հետաքրքիր տեղեր և իմ ծնունդն էր: Այսպես ես անցկացրեցի աշունը: Ես ուրախ եմ որ եկել է ձմեռը, որովհետև ձմռանը շատ հավես է այսինքն՝ ձյունը թափում է, դուրսը ձյունով շատ խաղ կհորինես, Նոր Տարի է:

Արթուր Հարությունյան

Ցտեսություն, աշուն, ես քեզ կկարոտեմ և երբեք չեմ մոռանա քեզ ։
Ես ուզում եմ, որ դու լինես անվերջ և ես սիրում եմ քո տերևաթափը։
Ես սիրում եմ քո անձրևը, մանավանդ անձրևից հետո անուշ բույրը։
Կարոտով կհիշեմ գունազարդ այգիների համեղ և հյութալի պտուղները։
Տերևաթափից մերկացած ծառերը պատրաստվում են դիմավորելու ցուրտ ձմեռը։
Ցտեսություն աշուն, բարև ձմեռ ։

Գոռ Խաչատրյան

Այսօր արդեն Դեկտեմբերի մեկն է։ Իմ սիրելի ձմեռն է եկել, և ես շատ ուրախ եմ։ Կարոտում եմ աշնան, ոսկեզօծ տերևներին։ Ես չեմ նկատել, թե ոնց է անցել գեղեցիկ աշունը։ 2022 տարին շատ արագ է անցել, երևի այս տարին շատ չարաճճի էր և ուզում եր փախչել։ Շւտով Նոր Տարի է գալու։ Զարդարելու ենք մեր տները, Ձմեռ Պապիկին նամակ ենք գրելու, տոնածառ ենք դնելու, և ստանալու ենք մեր հրաշալի նվերները։ Ցտեսթյո՜ւն , վգեղեցիկ աշուն, ողջո՜ւյն, ձմեռ․․․

Ցողիկ Աբրահամյան

Ցտեսություն սիրու՜ ն աշուն։ Դու իմ սիրելի եղանակն ես և ես տխրում եմ, որ մի քանի օրից ձմեռ է։

Սեպտեմբեր ամսին կարծես թե ամառ է, հոկտեմբերին արդեն ցրտում է, իսկ նոյեմբերին արդեն շատ սիրուն և ոսկեզօծ աշուն է։ Իմ կարծիքով այս տարին շատ շուտ անցավ և ես նույնիսկ չնկատեցի, որ արդեն տարվա վերջն է։ Ես երբեք չեմ մոռանա աշնան գեղեցիկ և ուրախ պահերը, և ես քեզ կասեմ ցտեսություն ու բարև կտամ ճերմակ ձմռանը։

Էմիլիա Պապյան

Author: Արմինե Աբրահամյան

«Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը` սովորեցնում գտնել այն»: Ջ. Դյուի Ես համոզված եմ՝ ուսուցչությունն իմ առաքելությունն է, կյանքիս ամենակարևոր գործերից մեկը… Սովորողներիս օգնությամբ ես փորձում եմ ճանաչել ճշմարտությունը և օգնում նրանց՝ գտնել այն…

Leave a comment