ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Leave a comment

Եթե ես քանի լինեի․․․

Եթե ես քամի լինեի, կշրջեի ամբողջ աշխարհով և աշնան ծառերի վրա թեթև կփչեի,  տերևաթափ կանեի, որ այն ավելի գեղեցիկ լիներ: Կփչեի միայն տաք երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում: Կուզեի գնալ Ֆրանսիայի Դիսնեյլենդ: Կուզեի բարձրանալ ամպիկների մոտ և նրանց գառնուկների կերպարների ձև տալ, կքշեի ամպերը այս ու այն կողմ և չարճճի բաներ կանեի: Կբարձրանայի շենքի տանիքին, կգողանայի ելակ և մորի, կուտեի այնտեղ: Ես հավես կզվարճանայի երկնքում ու հավես կանկացնեի ժամանակը: Ես կուզենայի մտնել ամենքի տուն և տեսնել, թե մարդիկ ինչ են անում: Կուզենայի տանիքի վրա դիտել իրիկվա արևը: Մի անգամ էլ կուզենայի լուսնի վրայով թռչել, որպեսզի մարդիկ իմանային՝ քամին էլ է թռչում լուսնի վրայով:

Advertisements


Leave a comment

Ամանորյա պատումներ

es

Մի գյուղ կար, որտեղ մարդիկ չէին պատրաստվել Ամանորին, և ոչ էլ ուզում էին պատրաստվել։ Ամեն տարի մադիկ պատրաստվում էին Ամանորին, բայց լավ չէր ստացվում, որովհետև ինչ որ բան միշտ թերի էր լինում։ Նրանք չէին հասկանում, թե ինչն է պատճառը։ Պատճառը նրանց տրամադրությունն էր։ Նրանք Ամանորին պատրաստվում էին, բայց տխուր տրամադրությամբ, այդ իսկ պատճառով էլ ինչ որ բան միշտ թերի էր լինում։ Նրանք որոշեցին այս տարի շատ լավ տրամադրությամբ դիմավորել Ամանորը, որպեսզի ամեն ինչ իդեալական լինի։

Մի անգամ ձմեռն իր հետ սպիտակից բացի այլ գույն բերեց՝ դեղինը։ Ճիշտ է, միայն մի գույն էր դա, բայց այդ մի գույնը այնքա՜ն ուրախացրեց մարդկանց․․․ Դեղին գույնը ամբողջությամբ փոխեց նրանց կյանքը։ Նրանց համար ամեն օրը Ամանոր էր։ Ոչ մի օր նրանք տխուր չէին ու ժպիտը նրանց դեմքից չէր պակասում։ Նրանք Ամանորը դիմավորում էին և նշում իրենց ժպիտով։ Գյուղում ոչ մի մարդ չկար, որ Ամանորը տխուր դիմավորեր։ Պարզվեց, որ Ամանորի կախարդական գաղտնիքը հե՛նց տրամադրությունն էր, Ամանորի գույնը։

Իռեն Կարապետյան․ 5․2 դասարան

Մոլորված Ամանորը

Տարեմուտ էր: Հին տարին գիտեր, որ պետք է հեռանա, գահընկեց լինի: Իսկ Նոր տարին գալիս էր՝ գոտևորելով ողջ երկրագունդը: Բայց, արի ու տես, որ նա չէր գտնում իր թագավորությունը: Որոշեց ուղևորվել դեպի հյուսիս, հետո՝ ավելի հյուսիս: Նա արդեն քիչ էր մնում կորցներ իր հույսը…

Երկար փնտրտուքից հետո, հայտնվեց Լապլանդիայում, որտեղ ամենուրեք եռուզեռ էր: Զարդարված էին բոլոր եղևնիները՝ սարերում ու լեռներում՝ գույնզգույն լույսերով, բազում զարդարանքներով, անհամար նվերներով: Շուրջբոլորը առատ ձյուն էր, խիստ ցուրտ էր։ Հյուսիսային եղջերուները լծվում էին անթիվ սահնակներին: Չէ՞ որ այդպես լինում է միայն Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ և այն էլ՝ միայն Լապլանդիայում: Մարդիկ պարում և ուրախանում էին, ամենուրեք ցնծություն էր: Միթե՞ ուրիշ տեղ կարող էր լինել այն, ինչ այդքան երկար փնտրում էր մեր Ամանորը…

Մարդկանց հետ պարում էր նաև 2017 թվականը: 2018-ը նույնպես սկսեց պարել և ուրախանալ: Պարից հետո տարիները սկսեցին իրար հետ զրուցել: Զրույցը շա՜տ երկարեց: 2017-ը պատմեց, թե ինչ լավ ու վատ բաներ են պատահել իր թագավորության օրոք տարբեր երկրներում և մաղթեց, որ 2017 թվականը լինի առաջին հերթին՝ խաղաղության տարի: Երբ ժամը եկավ, թագավորության բանալիները նախորդ տարին հանձնեց 2018-ին և անցավ հիշողությունների գիրկը: Միաժամանակ Նոր տարին նստեց իր գահին և հնչեցին գլխավոր եկեղեցու 12 զանգերը:

Լուսինե Գյուլզադյան․ 5․1 դասարան

 


Leave a comment

Աշունն ու տերևը

Աշուն (1)Եկավ աշունը: Տերևը սպասում էր, որ նա գար: Գիտեր, որ շատ գեղեցիկ, գունավոր  շոր էր հագնելու: Բոլոր տերևները ուրախացան  և խոնարհվեցին, գիտեին, որ շուտով տերևների պարահանդես է լինելու, իսկ պարահանդեսում տերևները ցուցադրելու են իրենց գունավորը շորերը:

Գիտեք, որ աշունը կախարդական է, բարի, հասկանալի ու նաև հրաշալի: Աշուն որդին կարող է  գունավորել, ուրախացնել անտառը : Եվ վերջապես, անտառը կպարի, հետո էլ՝ կքնի:

Ես մտածում եմ, որ աշունը որդի է , գարունը շատ գեղեցիկ աղջիկ է , ձմեռը պապիկ է իսկ ամառը՝ հասուն տատիկ։

Քեթրին Եփրեմյան․ 4․2 դասարան

Աշունը եկավ և օրերը կամաց-կամաց սկսեցին ցրտել: Տերևները որոշեցին փոխել իրենց հագուստները: Մի տերև որոշեց հագնել կարմիր: Նա խնդրեց մայրամուտին , որ իրեն կարմիր գույն տա:  Մյուսը վերցրեց դեղինը, մեկ ուրշն էլ՝ ոսկեգույնը: Տերևներից մեկն էլ կարծես չէր ուզում իր գույնը փոխել, ուզում էր մնալ հավեժ կանաչ՝ եղևնու նման, բայց չէ որ արդեն ուշ աշուն էր և նա ուղղակի պետք է փոխեր իր հագուստը: Ցրտից նա էլ սկսեց փոխել իր գույնը և գույներ խնդրեց իր ընկերներից ու դարձավ ամենավառ գունավորված աշնան տերևը: Հետո փչեց աշնան ցուրտ քամին և տերևները գեղեցիկ պար բռնելով  թափվեցին ցած:

Արմեն Շահնազարյան․ 4․2 դասարան

 


Leave a comment

Կյանքը մի մեծ ճամփորդություն է․․․

cropped-img_20170727_123611_657Երազներում կարող է ամեն ինչ պատահել, բայց դա միայն երազներում։ Իսկ ի՞նչ կարող է պատահել իրական կյանքում։ Ես կուզեի, որ իմ երազանքները կատարվեին։ Մենք բոլորս վազում ենք առաջ՝ առանց իմանալու, թե ինչ է մեզ սպասվում ապագայում։ Բոլորս կարող ենք տեսնել վատ երազներ և վախենալ, որ նրանք կիրականան։ Այդ ամենը շատ մեծ փորձություն է մարդկանց համար․ կապ չունի, դա փոքր երեխա է, թե հասուն մարդ։ Կյանքը մի մեծ ճամփորդություն է, որը լի է փորձություններով և իհարկե՛, երազներով


Leave a comment

Կոմիտասով ոգեշնչված

ԳԻշեր<<Աշուն գիշեր>> բանաստեղծությունը կարդալուց հետո։ Գրում է Մանան Սեմիրջյանը

 

 

Լուսինը շատ պայծառ է։

Լուսնի շողքերը ընկնում են աշխարհով մեկ ու պայծառ դարձնում մարդկանց երազները․․․

Երբ մարդիկ նայում են երկնքին, դեղին – դեղին երազե գունդ են տեսնում։

Ձյունիկ լուսին է թվում,

Սիրուն լուսին է թվում․

Պայծառ լուսին է թվում․․․


Leave a comment

Ծիածանի աշխարհ

img_3162Ես շատ եմ սիրում նկարել և գնում եմ նկարչության: Ինձ շատ է դուր գալիս ծիածանը, որովհետև նրա գույները կատարյալ են ընտրված: Ես ոչ միայն ծիածան եմ սիրում, այլև այգիներում տնկած ծաղիկները։ Նրանք էլ են սիրուն: Ես սիրում եմ նայել երկնքին և տեսնել այնտեղ ամպերը : Ամպերը նման են մի գեղեցիկ նկարի: Ես քիչ եմ ծիածան տեսել: Միայն երեք անգամ,,բայց ցանկանում եմ մի անգամ էլ տեսնել ծիածան: Հիմա երկնքում շողում է աշնանային արևը: Ես կփակեմ աչքերս, կնայեմ արևին ու կոպերիս տակ ծիածան կտեսնեմ:

Լուիզա Եղիազարյան․ 5․2 դասարան