ԶԱՏԻԿ

Ստեղծագործական բլոգ

Ամանորյա մաղթանքներ

Leave a comment

1Ինչպես գիտեք, արդեն հին տարին հեռանում է և գալիս է Նոր տարին։ Մարդկանց փայլուն ժպիտը, իրենց միջի լույսը հնարավորություն են տալիս զգալ կյանքի ջերմությունը։ Նոր տարին իր հետ բերում է հրաշքներ, որոնք ռետինով ջնջում են հոգսերը, տանջանքները, վերացնում չարությունը և թախիծը։ Մարդիկ անկախ ամեն ինչից պետք է օգնող լինեն, օգտակար և՛ մարդկանց, և՛ բնությանը։

Օրինակ՝ մարդ կա, որ մտածում է տոնածառը զարդարելու և Ամանորյա գնումներ անելու մասին ու անտուն աղքատներին բանի տեղ չդնելով՝ վնասում է աշխարհը։ Դրանք այնպիսի բաներ են, որ կարող ես ցանկացած պահ անել։ Ամենակարևորն այն է, որ դու լինես կյանքի օգնականը։ Առանց ընկերության ոչ մի տոն չի լինի նշել և չես զգա այն ուրախությունը, ինչը քո մայրն է քեզ պարգևել՝ բերելով քեզ լույս աշխարհ։ Չունես ընկեր կամ միայնակ ես ապրում, ոչինչ խնդրիր և աղոթիր, որ դու էլ կարողանաս հաճույք ստանալ կյանքից։ Մաղթում եմ, որ մարդկանց ժպիտը իրենց դեմքից անպակաս լինի։ Ինչպես գիտեք, մյուս տարի շան տարի է լինելու։ Շները մարդկանց օգնական ամենամտերիմ ընկերներն են և ուրախության նշանն են։ Ցանկանում եմ, որ մարդիկ շան նման դառնան բարի և զգան լավն ու վատը։

Աստղիկ Գրիգորյան 5․2 դասարան

Մայրի՜կ, շնորհավոր քո Ամանորը։

good

Թող, որ այս ամանորին ժպիտը քո դեմքից չպակասի և թող ամանորի փայլերը միշտ շողշողան քո դեմքին։ Թող այս Ամանորը լինի քո ամենաանմոռանալի տարին և դու այն անցկացնես ընտանիքիդ, բարեկամներիդ և ընկերներիդ հետ։ Նաև մաղթում եմ, որ քո ամանորյա բոլոր-բոլոր երազանքները կատարվեն և քո ընտանիքում միշտ Ամանոր լինի։

Իռեն Կարապետյան 5․2 դասարան

 

Author: Արմինե Աբրահամյան

«Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը` սովորեցնում գտնել այն»: Ջ. Դյուի Ես համոզված եմ՝ ուսուցչությունն իմ առաքելությունն է, կյանքիս ամենակարևոր գործերից մեկը… Սովորողներիս օգնությամբ ես փորձում եմ ճանաչել ճշմարտությունը և օգնում նրանց՝ գտնել այն…

Leave a comment