ԶԱՏԻԿ

Ստեղծագործական բլոգ

Ա՜յ քեզ զարմանալի Ձմեռ պապ․․․

Leave a comment

881181Մի պապիկ է լինում, անունը՝ Ձմեռ պապիկ։ Նա մի մե՜ծ պալատ է ունենում։ Այդ մեծ պալատը կառուցվել է պաղպաղակից, պատուհանները քաղցր ձողիկներից, իսկ դուռը՝ բիսկվիթից։ Նրա տոնածառը փոքրիկ էր ու նույնպես` պաղպաղակից։ Նա միշտ երազել է ունենալ մեծ տոնածառ ։ Ես Ձմեռ Պապիկին կնվիրեի այդ մեծ տոնածառը։

Ձմեռ պապիկը ամեն առավոտ արթնանում էր  հետաքրքիր երեխաների աղմուկից, ովքեր իրեն ամեն օր նախաճաշ էին բերում։ Երեխաները հետաքրքիր են, որովհետև նա ունի հարյուր երեխա և ամեն մեկը ունի մի հետաքրքիր կախարդություն։ Օրինակ՝ մեկը ունի ջրի կախարդություն։ Նա միշտ նախաճաշին ուտում է հաց՝ վրան մի ձու, որի վրա կա խնձորի մի հատիկ։ Հետո նա գնում է ատամները լվանալու։ Նրա ատամնամածուկը ծիրանի ջեմն է, իսկ ջուրը՝ հյութ է։ Նա միշտ նվերներ բաժանելու է գնում իր եղնիկների հետ։ Երբ տուն է գալիս, ընթրիքին ուտում է ձմերուկ, որի վրա մի քիչ ձյուն կա։ Նրա աղը ձյունն է ու առանց ձյան ոչինչ չի ուտում։ Ձմեռ պապիկը ապրում է Նոր Տարի աշխարհում, որտեղ միշտ Նոր Տարի է։

Սելլա Խիլոյան․ 5․2 դասարան

d5b1d5b4d5a5d5bc-d5bad5a1d5bad5abd5afd5ab-d5b4d5a1d5bdd5abd5b6

Ձմեռ պապը շա՜տ մեծ տուն ունի: Կարմիր գույնով այդ տնակի վրա շա՜տ – շա՜տ տարբեր զարդեր կան, իսկ ներսում՝ տարբեր թզուկներ, գրքեր, նվերներ և այլնՁմեռ  պապիկի քաղաքում շատ ցուրտ է, որովհետև նաև պինգվիններն են օգնում Ձմեռ պապիկին: Նրա ննջասենյակը շատ գեղեցիկ է ամբողջը սպիտակ, սև և կարմիր, իսկ զարթուցիչը  շատ արագ է ձայն տալիս, որպեսզի Ձմեռ պապը շուտ արթնանա և նամակները կարդա: Նա նաև մե՜ծ գրադարան ունի: Նա շատ բաներ ունի։ Հա, մոռացա ասել, որ նրա սահնակը շատ մեծ է ու շրջապատված` իր տաս եղնիկներով։

Էլեն Սաֆարյան 4․2 դասարան

Ձմեռ պապը մեծ փորով ծերուկ է՝ երկար, ճերմակ մորուքով։ Նրա հագուստը  կարմիր է իսկ   գոտին՝ ոսկեգույն։ Ձմեռ պապիկի գուլպան նկարազարդ է ու վրան գրված է, որ նա տան ծխնելույզից է իջնում ։ Ձմեռ պապու գլխարկը շատ մեծ է, որը կարմիր , սպիտակ և լույսերով է։ Նրա պարկը գեղեցիկ պարկ է, որը կշռում է 9.999.888.999.555 կլոգրամ։ Նա 1.999.999 տարեկան է։ Գիտե՞ք, որ Ձմեռ պապու տնակը  գտնվում է  Լուսնի վրա։ Նրա անկողինը պատրաստված է նվերներից իսկ տունը շատ փոքր  է։Նրա բնակավայրում անմոլորակայիններն են ապրում, իսկ տան տոնածառի վրա կախած են նրա օգնական էլֆերը։ Նրա տնակը պարտրաստված է  կարամելե ձողերից, իսկ դռան վրա գրած է <<Բարի գալուստ  54-րդ  Ձմեռ պապիկի տուն, ամենաչաղ մարդու տուն >>:

Ձմեռ պապը իր Էլֆերի հետ նվերներ է պատրաստում իր գաղտնի  գործարանում, որի տեղը ոչ ոք չգիտի։ Ձմեռ պապիկին արթնացնում են նվերները, իսկ զարթուցիչը՝ զարթուցիչը երեխաներն են ։ Նրա տան լոգարանը պատրաստված է տոնածառի ճյուղերից, խոհանոցում աշխատում են ձնեմարդուկները և ութ հազար հսկա ձնեմարդ։ Ձմեռ պապու հյուրասենյակի հեռուստացույցը պատրաստված է Ձյունանուշի մազերից։ Երբ նա շատ է քնում, գլխին նվերներ են թափվում: Առավոտյան արթնանում է, լվացվում է ձյունով։ Նա նախաճաշին ուտում է երեխաների նամակները։ Ձմեռ պապը երազում է, որ երեխաները խելոք լինեն:

Աշոտ Մարկոսյան 4․2 դասարան

dzmer-papikԲարև ձեզ, սիրելիներս։ Ես սառցե աշխարհում ապրող Ձմեռ պապն եմ, ով Ամանորին հյուր է գալիս բոլորին։ Իմ տնակը գտնվում է ցուրտ երկնքում, սառույցի մի մեծ կտորի վրա, որին կանգնած է իմ սառույցից տունը։ Իմ զարթուցիչը սովորական չէ, իմ զարթուցիչն Ամանորի երգերն ու զանգուլակներն են։ Արթնանում եմ վաղ առավոտյան, ժպիտս պահպանում դեմքիս, վերցնում  կախարդական թռչող եղնիկներս և թռչո՜ւմ լուսավոր լուսնի դիմացով։ Իմ ամենամտերիմ եղնիկը Ռուդոլֆն է։ Նա ունի քիթ, որը լույս է տալիս լամպի պես։ Այն վառվում է 2 գույներով՝ կանաչ և կարմիր։ Գույներն ազդանշաններ են․ եթե քիթը վառվում է կարմիր գույնով, ուրեմն՝ դեռ շուտ է գճանապարհ ընկնել, իսկ երբ կանաչ է, նշանակում է, որ արդեն ժամանակն է նվերներով լի պարկը վերցնելու և մանուկներին ուրախացնելու։

Ես ունեմ իմ նախաճաշի համար հատուկ ուտելիք․ դա հալված ձյունից պատրաստված ըմպելիք է, իսկ ճաշին ուտում եմ ձնով կամ սառույցով լցոնած կարկանդակներ։ Քանի որ իմ տունը երկնքում է, իսկ ներքևում ջուրը, ես արթնանում եմ, դուրս գալիս և թռնում ուղիղ ջրի մեջ։ Այդ ժամանակ էլ համ լողանում եմ, համ էլ լվացվում և իմ կախարդական փայլերով կրկին բարձրանում դեպի տուն։ Ձմռանը միշտ ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով մարդկանց հղում եմ իմ Ամանորյա մաղթանքները։ Երազում եմ կարողանալ գնալ ծովափ, տաքանալ և արևայրուք ընդունել արևի տակ, բայց ափսոս, որ չեմ կարող, որովհետև տաք եղանակին անմիջապես կհալչեմ։ Նաև շատ եմ ուզում տեսնել դատարկ ու անբնակելի անապատները, որոնք ամբողջովին պատված են ավազով։ Այնքա՜ն շատ ավազ կա անապատում, պատկերացնում եմ, որ կարող եմ նաև լողալ ավազի մեջ:

Աստղիկ Գրիգորյան 5․2 դասարան

Սոնա Ձմեռ պապՁմեռ պապը ապրում է հեռավոր սառուցյալ երկրում՝ Սառույցների պուրակում: Նրա տունը հղկված սառուցից է : Ձմեռ պապը մի քիչ թմբլիկ, երկար մորուքով, կարճ ոտքերով, արագ տեղաշարժվող, փոքրիկ ծերուկ է: Նա սիրում է շոկոլադով դոնդող ու ամեն առավոտ, երբ արևի շողերը սառցե քամու հետ  նկարազարդում են նրա տան պատուհանները, նա արթնանում և թեյով շոկոլադով ժելե է ուտում: Հետո կանչում է իր Ումպելումպեներին և միասին դիտում են ֆիլմեր այն երեխաների մասին, ովքեր հավատում են ամանորյա հրաշքին: Պատրաստում է նվերներ և տեղավորում իր պարկում: Նա երազում է տեսնել ամառը, բայց չի կարողանում, որովհետև ինքն էլ է սառույցից:

Շահեն Թամազյան 5․2 դասարան

d5b1d5b4d5a5d5bc-d5bad5a1d5baՈղջո՜ւյն,  ես Ձմեռ պապն եմ։ Ապրում եմ մի ցուրտ և սառույցից պատրաստված քաղաքում։ Իմ անկողինը սառույցից է, սեղանը սառույցից է, աթոռը սառույցից է, իսկ ա՜յ զարթուցիչը՝ նորից սառույցից է։ Ես ամեն օր արթնանում եմ և մարզվում իմ սառույցից պատրաստված գործիքների վրա։ Ես ուտում եմ սառույցով ապուր և խմում եմ սառույցեղեն։ Ամեն օր գնում եմ և գնումներ կատարում տարբեր երկրներում, ինձ շատ սպասող բալիկների համար։ Սառույցի հետ կապված նախագծեր եմ անում, ռադիոնութեր եմ պատրաստում, Ամանորին տնակս եմ զարդարում։ Եղնիկների վրա կախարդական փայլ եմ լցնում, որպեսզի կարողանան երկնքում քայլել ու իմ նվերները շուտ հասցնեն երեխաներին։ Ահա ես ձեզ համառոտ պատմեցի, թե ինչ եմ անում իմ տնակում։ Երկար չէի կարող պատմել, որովհետև շտապում եմ մանուկներին ուրախացնել Ամանորին։

Իռեն Կարապետյան 5․2 դասարան

d5b1d5b4d5a5d5bc-d5bad5a1d5ba (1)Ձմեռ պապը ապրում է մի ցուրտ տարածքում, որը կոչվում է Լապլանդիա, բայց ես կկոչեի Ձմեռպապու համար չարչարանքների երկիր: Ինչպես բոլորս գիտենք, նա է մեզ նվերներ բերում Ամանորին և զբաղվում է մեր նվերները պատրաստելով: Ես էլ կուզեի նրան օգնել, որպեսզի շուտ վերջացնեի պատրաստելը: Նրա զարթուցիչը իր անհանգստությունն է, որովհետև նա մտածում է, որ չի հասցնի բոլոր երեխաների նվերները պատրաստել: Նրա զբաղմունքն է ամեն օր նվերներ պատրաստելը, որ հասցնի ամբողջ աշխարհի երեխաների նվերները մատակարարել: Նրա ծորակներից ջրի փոխարեն քաղցրավեիք է թափվում: Նա երազում է հասցնել երեխաների նվերները, որովհետև գիտի, եթե չհասցնի, ապա նրանք  փիս կնեղանան իրենից և նրա զարթուցիչը կլինի երեխաների ծեծն ու բողոքը:

Սիլվի Թադևոսյան 5․1 դասարան

d5a4d5bad680d5b8d681Ձմեռ Պապը ապրում է մի շատ հին երկրում, որի անունը Նվերաստան է: Երբ երեխաները նրան նամակ են ուղարկում և նա նամակը կարդում է, միանգամից ասում է էլֆերին, որ պատրաստեն նվերները: Ձմեռ Պապիկը որոշել է, որ իր աշխատանքը կտակի Ձմեռ Տատիկին: Ձմեռ Պապիկը այդքան էլ չի վստահում իր էլֆերին, դրա համար նվերները պատրաստելու գործը պետք է թողնի Ձյունանուշի վրա. որովհետև Ձյունանուշիկը շատ խելացի, բարի աղջիկ է: Նա էլֆերին չի վստահում, որովհետև էլֆերը նվերները թաքուն գողանում են: Գուցե դա է պատճառը, որ նրանց ականջներն այդքան երկար են։

Լարիսա Մկրտչյան 5․1 դասարան

 

Author: Արմինե Աբրահամյան

«Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը` սովորեցնում գտնել այն»: Ջ. Դյուի Ես համոզված եմ՝ ուսուցչությունն իմ առաքելությունն է, կյանքիս ամենակարևոր գործերից մեկը… Սովորողներիս օգնությամբ ես փորձում եմ ճանաչել ճշմարտությունը և օգնում նրանց՝ գտնել այն…

Leave a comment