ԶԱՏԻԿ

Ստեղծագործական բլոգ

Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ

Leave a comment

amsagir nkarԵղևնիների ընտանիքում կար մի թիթիզիկ եղևնի: Մոտենում էր ձմեռը, իսկ նրանք չգիտեին, թե ինչով են զարդարելու իրենց տունը: Մի օր թիթիզիկ եղևնին խորամանկություն արեց և ուզեց իրենով զարդարել Ձմեռը և Նոր տարին: Զուգվեց, զարդարվեց  և դուրս եկավ ժողովրդից խորհուրդ վերցնելու՝ ինքը գեղեցիկ է, թե՞՝ ոչ: Նրան բոլորը հավանեցին և այդ օրվանից բոլորը որոշեցին  եղևնիներով  զարդարել իրենց տնեը։Այսքանից հետո հասարակ եղևնին դարձավ տոների ծառ, այսինքն՝ տոնածառ:

Անժելինա Սիմոնյան․ 5․1 դասարան

Ձմռանը, երբ մարդիկ նայում էին եղևնուն, նրանք երկար մտածում էին, թե ինչո՞ւ է այդ ծառը միշտ կանաչ: Շուտով մի մարդ ամբողջ քաղաքով գոռաց, որ եղևնին դա կախարդական ծառ է, որը լցված է բարիքով և ուժով: Մարդիկ մտածեցին՝ եթե նրանք Ամանորը եղևնու հետ նշեն, ապա իրենց հաջողություն կսպասվի, քանի որ այն կախարդական է:

Մի աղջիկ որոշեց խոսել իր տոնածառի հետ: Խոսելու ժամանակ նա իմացավ, որ եղևնին շատ էր ուզում զգեստ հագնել, որպեսզի բոլորը հիանան նրանով: Աղջիկը որոշեց, որ պետք է զարդարել եղևնին այնպես, որ նա իրեն շատ լավ զգա: Նա ստեղծեց տոնածառի խաղալիքներ և կախեց ծառից: Ծառին անվանեցին տոնածառ: Տոնածառը աղջկան շնորհակալություն հայտնեց: Նրանք ընկերներ դաձան: Այդ օրվանից մարդիկ միշտ զարդարում են տոնածառերը և հիանում դրանց հրաշքով: Մինչև հիմա էլ, բոլորս հավատում ենք, որ առանց տոնածառի Նոր Տարին չի գա:

Լարիսա Մկտրչյան 5․1 դասարան

 

 

Author: Արմինե Աբրահամյան

«Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը` սովորեցնում գտնել այն»: Ջ. Դյուի Ես համոզված եմ՝ ուսուցչությունն իմ առաքելությունն է, կյանքիս ամենակարևոր գործերից մեկը… Սովորողներիս օգնությամբ ես փորձում եմ ճանաչել ճշմարտությունը և օգնում նրանց՝ գտնել այն…

Leave a comment