ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Leave a comment

Աշունն ու տերևը

Աշուն (1)Եկավ աշունը: Տերևը սպասում էր, որ նա գար: Գիտեր, որ շատ գեղեցիկ, գունավոր  շոր էր հագնելու: Բոլոր տերևները ուրախացան  և խոնարհվեցին, գիտեին, որ շուտով տերևների պարահանդես է լինելու, իսկ պարահանդեսում տերևները ցուցադրելու են իրենց գունավորը շորերը:

Գիտեք, որ աշունը կախարդական է, բարի, հասկանալի ու նաև հրաշալի: Աշուն որդին կարող է  գունավորել, ուրախացնել անտառը : Եվ վերջապես, անտառը կպարի, հետո էլ՝ կքնի:

Ես մտածում եմ, որ աշունը որդի է , գարունը շատ գեղեցիկ աղջիկ է , ձմեռը պապիկ է իսկ ամառը՝ հասուն տատիկ։

Քեթրին Եփրեմյան․ 4․2 դասարան

Աշունը եկավ և օրերը կամաց-կամաց սկսեցին ցրտել: Տերևները որոշեցին փոխել իրենց հագուստները: Մի տերև որոշեց հագնել կարմիր: Նա խնդրեց մայրամուտին , որ իրեն կարմիր գույն տա:  Մյուսը վերցրեց դեղինը, մեկ ուրշն էլ՝ ոսկեգույնը: Տերևներից մեկն էլ կարծես չէր ուզում իր գույնը փոխել, ուզում էր մնալ հավեժ կանաչ՝ եղևնու նման, բայց չէ որ արդեն ուշ աշուն էր և նա ուղղակի պետք է փոխեր իր հագուստը: Ցրտից նա էլ սկսեց փոխել իր գույնը և գույներ խնդրեց իր ընկերներից ու դարձավ ամենավառ գունավորված աշնան տերևը: Հետո փչեց աշնան ցուրտ քամին և տերևները գեղեցիկ պար բռնելով  թափվեցին ցած:

Արմեն Շահնազարյան․ 4․2 դասարան

 

Advertisements


Leave a comment

Ծիածանի աշխարհ

img_3162Ես շատ եմ սիրում նկարել և գնում եմ նկարչության: Ինձ շատ է դուր գալիս ծիածանը, որովհետև նրա գույները կատարյալ են ընտրված: Ես ոչ միայն ծիածան եմ սիրում, այլև այգիներում տնկած ծաղիկները։ Նրանք էլ են սիրուն: Ես սիրում եմ նայել երկնքին և տեսնել այնտեղ ամպերը : Ամպերը նման են մի գեղեցիկ նկարի: Ես քիչ եմ ծիածան տեսել: Միայն երեք անգամ,,բայց ցանկանում եմ մի անգամ էլ տեսնել ծիածան: Հիմա երկնքում շողում է աշնանային արևը: Ես կփակեմ աչքերս, կնայեմ արևին ու կոպերիս տակ ծիածան կտեսնեմ:

Լուիզա Եղիազարյան․ 5․2 դասարան


Leave a comment

Անբան նապաստակը

Անբան Հուռին հեքիաթը՝ << Հեքիաթի աղավաղում>> հնարի կիրառմամբ

Լինում է չի լինում, մի անբան նապաստակ է լինում: Էս նապաստակի մի ականջը կարճ է լինում, մյուսը` իսկի չի լինում: Էդ չեղած ականջը խուլ է լինում, մյուս ականջն էլ ոտքի տակ է ընկնում: Ընկնում է, ընկնում ու կորում է: Անականջ նապաստակը հանդիպում է մի ականջավոր սոսնձի: Սոսինձն իր ականջները տալիս է նապաստակին, նապաստակն էլ իր ոտքն է տալիս սոսնձին: Սոսինձը ոտքն առնում ու փախչում է: Նապաստակն էլ ոտքի փոխարեն ականջներն է մարզում։ Ականջներով քայլում է քայլում, չղջիկների տուն է գնում: Գնում է, գնում, նրանց հետ գլխիվայր քուն է մտնում: Դու մի ասի, էս չղջիկները նրան հավանելիս չեն լինում ու անունը դնում են անբան Հուռի:  Էս Հուռի նապաստակն ամբողջ օրը ականջն է ծամում ու պարապ-սարապ վիզը կախ վեր ընկնում, մնում:

  • Կարդա՛ ու հորինիր Հուռի նապաստակի երգը։
  • Նկարիր այս պատմության հերոսին։


Leave a comment

Անբան Հուռին

Հեքիաթը՝  ռոդարիական <<Ուղղաթիռով Կարմիր գլխարկը>> հնարի կիրառումամբ

Հեղինակներ՝  Գեղարվեստի դպրոց-պարտեզի չորրորդ դասարանցիներ․ 2008-2009 ուս-տարի․

Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, անունը` Հուռի: Հարևաններն աղջկա անունը դնում են Անբան Հուռի, որովհետև ամբողջ օրը բան ու գործը թողած, միայն համակարգչով էր խաղում:

Մայրն աղջկան գովելով ման է գալիս: Էնպիսի գովասանքներ է շռայլում, որ էլ ասելու չի: Մայրն ուզում է գլուխն ազատել Անբան Հուռիից: Աղջկանից թաքուն հայտարարություն է գրում ինտերնետում: Մի վաճառական հայտարարությունը կարդում է և գլխապատառ գալիս է, որ ամուսնանա Անբան Հուռիի հետ: Բայց այս տղան չի մտածում, որ աղջիկը կարող է անբան լինել և առանց մտածելու , միամիտ-միամիտ ամուսնանում է: Continue reading


Leave a comment

Ձմեռ պապու օրագիր

1Նկարը՝ Վիկա Գիգոլյանի բլոգից

Ձմեռ պապիկը արթնանում է վաղ առավոտյան: Հագնում է իր կարմիր շորերը, սանրում է մորուքը, կերակրում է եղնիկներին, հետո իր օգնականների հետ նստում է սահնակը և գնում խաղալիքների գործարան: Նա ուշադիր ստուգում է բոլոր խաղալիքները և տեղավորում պարկերի մեջ: Երբ գալիս է այդքան սպասված ամանորի գիշերը, նա սահնակով սլանում է երկնքով մեկ և թնդանոթով նվերները կրակում է տոնածառների տակ:

Հայկ Առաքելյան  Continue reading


Leave a comment

Բարև, ձմեռ

Մի օր մտածեցի՝ ձմեռ պապիկը ինձ այդքան նվերներ է բերում, լավ կլինի, որ ես էլ նրան նվեր տամ:

Եվ այսպես, Ամանորի գիշերը իմ «Փոքրիկ իշխանը» գիրքը դրեցի տոնածառի տակ, մի նամակով, որի մեջ գրել էի.<Ձմեռ պապ ջան, այս գիրքը քեզ եմ նվիրում, ինչպես որ դու ես միշտ ինձ նվերներ բերում: Հուսով եմ կկարդաս և կսիրես այն>>: Continue reading


Leave a comment

Ձմեռային հեքիաթ

Ձմռանիա երկրում ապրում էին երկու խելացի Ձմռանացի։ Ձմռանիայում   շատ շոգ էր և այնտեղի բնակիչները միշտ բողոքում էին ։ Մի անգամ բնակիչները գնացին երկու խելացիների մոտ և ասացին․

-Խնդրում ենք, պատճառն ասացեք, թե այսքան տարիների ընթացքում ինչո՞ւ է ձմեռ գալիս, բայց ձյուն չի գալիս։ Continue reading