ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Leave a comment

Եթե ես քամի լինեի․․․

Եթե ես քամի լինեի, կշրջեի ամբողջ աշխարհով և աշնան ծառերի վրա թեթև կփչեի,  տերևաթափ կանեի, որ այն ավելի գեղեցիկ լիներ: Կփչեի միայն տաք երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում: Կուզեի գնալ Ֆրանսիայի Դիսնեյլենդ: Կուզեի բարձրանալ ամպիկների մոտ և նրանց գառնուկների կերպարների ձև տալ, կքշեի ամպերը այս ու այն կողմ և չարճճի բաներ կանեի: Կբարձրանայի շենքի տանիքին, կգողանայի ելակ և մորի, կուտեի այնտեղ: Ես հավես կզվարճանայի երկնքում ու հավես կանկացնեի ժամանակը: Ես կուզենայի մտնել ամենքի տուն և տեսնել, թե մարդիկ ինչ են անում: Կուզենայի տանիքի վրա դիտել իրիկվա արևը: Մի անգամ էլ կուզենայի լուսնի վրայով թռչել, որպեսզի մարդիկ իմանային՝ քամին էլ է թռչում լուսնի վրայով:

Advertisements


Leave a comment

Կյանքը մի մեծ ճամփորդություն է․․․

cropped-img_20170727_123611_657Երազներում կարող է ամեն ինչ պատահել, բայց դա միայն երազներում։ Իսկ ի՞նչ կարող է պատահել իրական կյանքում։ Ես կուզեի, որ իմ երազանքները կատարվեին։ Մենք բոլորս վազում ենք առաջ՝ առանց իմանալու, թե ինչ է մեզ սպասվում ապագայում։ Բոլորս կարող ենք տեսնել վատ երազներ և վախենալ, որ նրանք կիրականան։ Այդ ամենը շատ մեծ փորձություն է մարդկանց համար․ կապ չունի, դա փոքր երեխա է, թե հասուն մարդ։ Կյանքը մի մեծ ճամփորդություն է, որը լի է փորձություններով և իհարկե՛, երազներով


Leave a comment

Կոմիտասով ոգեշնչված

ԳԻշեր<<Աշուն գիշեր>> բանաստեղծությունը կարդալուց հետո։ Գրում է Մանան Սեմիրջյանը

 

 

Լուսինը շատ պայծառ է։

Լուսնի շողքերը ընկնում են աշխարհով մեկ ու պայծառ դարձնում մարդկանց երազները․․․

Երբ մարդիկ նայում են երկնքին, դեղին – դեղին երազե գունդ են տեսնում։

Ձյունիկ լուսին է թվում,

Սիրուն լուսին է թվում․

Պայծառ լուսին է թվում․․․


Leave a comment

Ձմեռային․․․

Ճերմակ ձյունը դանդաղ թափվում է ցած: Ծառերը կարծես սպիտակ եղևնիներ լինեն:

Մարդիկ քայլում են ձյան վրայով և իրենց հետևից ոտնահետքեր են թողնում․․․

Ինեսսա Հայրապետյան 4․1 դասարան


Leave a comment

Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև․․․

եղևնի.pngՀարյուրավոր տարիներ առաջ եղևնիները փշեր չունեին: Անտառում մի օր անձրև եկավ, բայց անձրևը սովորական չէր․ նա ոզնիներ էր թափում, որոնց փշերը կանաչ էին: Կանաչափուշ ոզնիները թափվեցին բոլոր եղևնիների վրա, և այդ օրվանից նրանք դառան կանաչ ու փշատերև: Բոլոր եղևնիները երջանկացան, որ ամառ- ձմեռ կանաչ  են:

Դավիթ Խաչատրյան 4․1 դասարան

 


Leave a comment

Ճերմակ ձմեռ

20161215_125704_resizedԱյսօր առատ ձյուն եկավ և առաջին ձյան հետ կարծես բոլորի դեմքին ժպիտ հայտնվեց։ Ծառերը հարսի քող են գցել ։ Բոլոր տանիքները սպիտակել են՝ կարծես մրսում են ցրտից և գլխարկ են դրել։ Գետնին էլ  սպիտակ սավան է փռվել․ հենց ոտքդ դնես վրան, կպատռվի։ Ես հայտնվել եմ այս ճերմակ երկրում և կարծես թե ճերմակ երազ եմ տեսնեմ։

Մկրտչյան Ինեսա ․ 4․1 դասարան


Leave a comment

Փաթիլին․․․

փաթիլ.pngՄի օր ես մի փաթիլ նկատեցի։ Նա պարում էր օդում ու նման չէր մյուսներին: Այդ փաթիլը դու էիր, քո փայլով առանձնանում էիր մյուս փաթիլներից: Հետո կամաց իջար և նստեցիր ծառի միակ տերևի վրա: Ես արթնացա և հասկացա, որ երազ էր: Այնպես կուզեի, որ երազ չլիներ:

Հայկ Առաքելյան 

Փաթիլ ջան

Եd683d5a1d5a9d5abd5acս շատ կուզենամ, որ դու ինձ հյուր գաս, բայց չեմ ուզում որ դու հալվես։ Արի՛ մի բան մտածենք, որ դու չհալվես, այլ մնաս ինձ մոտ և խաղաս ինձ հետ։ Մտածեցի՜, ես մի ապակուց սառնարան կպատրաստեմ և դու կկարողանաս այնտեղ ապրել ու ժպտալ ինձ փայլելով։ Մենք նույնիսկ կարող ենք դուրս գնալ և խաղալ դրսում՝ այնտեղ ցուրտ է, չես հալվի։ Դե, ես սպասում եմ քեզ։

Սիրով՝ Սևադա Սարգսյան

Բարև փաթիլ, ես քեզ շատ էի կարոտել։ Չէ՞ որ դու ամեն օր չես գալիս։ Ես ուզում եմ, որ միշտ ձյուն գա, որ ես ու դու միշտ հանդիպենք։ Սիրելի փաթիլ, ես քեզ կուզեի հրավիրել մեր տուն, բայց մայրիկն ասում է, որ դու չես կարող գալ, կհալվես։ Այնպես որ, սիրելի փաթիլ, մեզ մնում է ընկերություն անել և միասին խաղալ դրսում։

Մարիամ Արշակյան

Արևտյան Դպրոց պարտեզ․ 3․1 դասարան, դասավանդող՝ Հռիփսիմե Գալստյան