ԶԱՏԻԿ

Ստեղծագործական բլոգ

Տերևն ու քամին

Leave a comment

Լինում է չի լինում, մի պապիկ է լինում։ Պապիկը ծառ է տնկում , ծառը տարիների ընթացքում մեծանում է և տերևներ Է ունենում. Հետո մոտենում է ձմեռը: Չար քամին սկսում է ծառի տեևները պոկել: Երբ մնում է ծառի վերջին և միակ ձագուկը, քամին չի պոկում վերջինին և ասում է.  

-Դու բոլորի նման չես, որոնք իրենց գույնը փոխել են և ինձ ծաղրում են: Դու կդառնաս իմ ամենալավ ընկերը: Այսպիսով,  նրանք մտերին ընկերներ են դառնում և պատմությունը  վերջանում է:

Մեսրոպյան Ռազմիկ

Լինում է չի լինում, մի քամի է լինում ։ Տեսնում է տերևին։ Այդ տերևը շողշողում էր։ Քամին գնում է տերևի մոտ և զարմացած ասում․

— Ի՜նչ գեղեցիկ ես։

Տերևը պատասխանում է․

— Դու էլ ես գեղեցիկ։

Քամին ասում է,- մենք իրար շատ նման ենք, դրա համար արի ընկերանանք և երկուսով լավ ժամանակ անցկացնենք։

Տերևը հարցնում է․

-Ինչո՞վ ենք նման։

Քամին պատասխանում է․

-Երկուսս է ոսկեգույն ենք։

Հետո քամին փչում է ու տերևին ծառից ցած գցում։ Երկուսով միասին թռչում են։

Միքայել Միքայելյան

Քամին մի օր տերևի հետ թեյ էր խմում երբ տերևը փոխեց իր գույնը և դարձավ դեղին և ասաց․
— Ա՜յյ, ես հիվանդ եմ դեղին եմ։ Ի՞նչ անեմ։
Քամին պատասխանեց․
— Կանգնիր ձեռքերիդ վրա և ասա բիբիդի բոբիդի բու։
Տերևը այդ բոլորը արեց բայց դարձավ կարմիր ոչ թե կանաչ ։ Նա ասաց․
— Աաա՜ա, ես կարմիր եմ հիվանդ եմ։ Ի՞նչ անեմ։
Քամին պատասխանեց․
— Տասնհինգ կում ջուր խմիր և հինգ անգամ ծափ տուր։
Տերևը այդ բոլորը արեց բայց դարձավ նարնջագույն։
— Աաա՜ա ես նարնջագույն եմ։ Ի՞նչ անեմ հիվանդ եմ։
Քամին պատասխանեց․
— Ինը կքանիստ արա, ութ անգամ ասա բիբիդի բոբիդի բու, մի հատ ծափ տուր, վեց կում ջուր խմիր և ձեռքերիդ վրա կանգնիր։
Տերևը այդ բոլորը արեց ու այս անգամ հրաշք․․․ տերևը դարձավ կանաչ։ Նա ուրախ բացականչեց․
— Քամի շնորհակալ եմ քեզ։ Ես էլ հիվանդ չեմ։ Ես շատ սիրուն, կանաչ տերև եմ։ 

Աստղիկ Մեղրունի

Մի օր քամին մոտենում է Սեփանակերտի տների մոտ, որպեսզի լիքը-լիքը տերևներ հավաքի: Նա հավաքեց տերևներին և թռավ դեպի Ղարաբաղի լեռներ: Լեռներում քամին սկսեց դադարել և տերևները սկսեցին թափվել: Տերըներից մեկը հարցրեց.

-Ինչո՞ւ կանգ առար, քամի՛:

Քամին ասաց.

-Անձրևը դադարեց, արևը բարձրանում է, ես չեմ կարող արևոտ եղանակին փչել:

Տերևները ցած ընկան և գետնի վրա նրանք մնացին ուղիղ 10 ժամ: 10 ժամ անց եկավ մի տղա: Պարզվեց, որ այդ տղան հայտնի բանաստեղծ Համո Սահյանն էր: Նա պառկեց ծառի տակ և սկսեց մտածել, թե ինչ բանաստեղծություն գրի: Հանկարծ ուժեղ քամի բարձրացավ, տերևները շատ ուրախացան և քամին ասաց.

-Եկե՛ք, բարձրացեք, իմ քնքուշ տերևներ:

Տերևները բարձրացան օդ և սկսեցին ճամբորդել աշխարհով մեկ: Սահյանը այդ ամենը տեսնելով,  որոշեց գրել մի բանաստեղծություն  անունն էլ ՝ ««Քամու համբույր » :

Բարսեղյան Աշոտ

Կար չկար մի տերև կար: Այդ տերևը ընկեր չուներ, որովհետև նրա անունը Անհաջողակ էր: Նա միակ մնալով մի քանի տարի հետո ծերացավ (չորացավ): Քամին այդ տեսնելով, մոտեցավ տերևին ու ասաց․

-Ա՛յ տերև, ինչո՞ւ էս այսպես նեղվել:

-Ես նեղվել եմ, որովհետև իմ հետ ոչ ոք չի խաղում:

-Աաա՝, արի ես քո հետ ընկերանամ ու տանեմ քեզ տաք ու գեղեցիկ երկիր, որովհետև հիմա գալիս է ձմեռ և դու կսառես:

-Այո՛, համաձայն եմ։ Բա մնացած տերևները:

-Մնացած տերևները քեզ չօգնեցին, դու էլ իրենց մի օգնիր, արի գնանք:

Նրանք գնացին տաք երկրներ և մտերիմ ընկերներ դարձան: Այդ օրվանից նրանց ոչ ոք չի կարող բաժանել:

Ղազարյան Լաուրա

Մի օր ես նստել էի մեր այգում և տեսա, թե քամին ինչպես եկավ և ամենագեղեցիկ տերևին պարացնելով վերև տարավ։ Տերևը վախեցավ, բայց քամին տերևին ասեց,  որ նրան ոչինչ չի անի։ Քամին տարավ տերևին ամպերի մոտ և ծանոթացրեց իր ընկերների հետ, իսկ տերևը նրան սովորեցրեց պարել։ Նրանք դարձան ամենալավ ընկերները, բայց տերևը իջավ քամու հետ իր ծառի տակ, իսկ քամին նորից բարձրացավ վերև։

Մկրտչյան Լիա

Երբ աշուն է գալիս, ծառերը սկսում են մերկանալ։ Տերևները դառնում են  տարբեր գույների, անձրևներն ու քամիները շատանում են։ Մի օր ես քայլում էի այգում և մեծ  ծառի վրա  մեկ տերև նկատեցի։ Բոլոր տերևները թափվել էին, իսկ նա կարծես ընկերացել էր քամու հետ և քամին նրա կողքով անցնում էր՝ առանց տերևին շարժելու։ Նրանք կարծես ընկերացել էին․․․

Կարապետյան Ադել

Աշուն էր, խորը աշուն։ Անտառում վերջին տերևաթափն էր։ Քամու  մեղմիկ երգի տակ տերևները  մեկը մյուսի ետևից ցած էին թափվում։ Ծառերից մեկի վրա մի տերև կար, որ կարծես շունչը պահած սպասում էր իր վախճանին, երբ հանկարծ քամին շշնջաց․

         —Մի′ վախեցիր,  տերև, դու ոչինչ չես զգա։                                                                               

— Չեմ վախենում,-  դողացող ձայնով  պատասխանեց տերևը։                                           

—Վախենում ես,- ասաց քամին։                                                                                                 

-Չէ՛, ես պարզապես ուզում եմ վերջին անգամ վայելել աշունը…

Ալեքսանյան Հասմիկ

Լինում է, չի լինում, մի  քամի է լինում։  Այդ քամին թափառում էր ամենուր, որպեսզի լավ ընկեր գտներ։ Երբ աշունը Աշխարհին հյուր եկավ, այդ օրը քամին գտավ լավ ընկերոջ։ Դա տերև էր։ Այդ տերևը գունավոր էր , շատ մեծ ու շատ բարի։ Միասին նրանք ուրախ թափառում էին դաշտերով, սարերով, անտառներով։ Երբ ձմեռ եկավ, տերևը մնաց ձյան տակ։ Քամին շատ երկար էր փնտրում ու փնտրում տերևին։ Երբ նա հասկացավ, որ տերևը ընկել է ձյան տակ, քամին շատ նեղվեց։ Երբ կրկին եկավ աշունը, արդեն ոչ թե քամին եկավ տերևի մոտ, այլ նույն տերևը, որը վերածնվել էր գարնանը, եկավ քամու մոտ՝ պոկվելով ծառի ճյուղից, որովհետև լավ ընկերները միշտ գտնում են իրար։

Նարեկ Ղարիբյան

Աշուն էր։ Քամին ուժգին փչում էր։ Տերևները արդեն ոսկեզօծվել էին։ Քամու սուլոցից նրանք պոկվում էին ծառից և իջնում վար։ Մի տերև կար, որը կարծես չէր ուզում պոկվել ծառից։ Նա խնդրում էր Աստծուն, որ իրեն չբաժանի իր հարազատ ծառից։ Իսկ քամին ավելի էր ուժեղանում։ Ես նայեցի ծառին ու տեսա, որ նրա վրա մնացել էր միայն այդ տերևը և հասկացա, որ Աստված լսել էր նրա խնդրանքը։

Պետրոսյան Վահան

Մի օր  քամին տեսավ կաղնու վրա մի տերև և ասաց․
— Տե՛րև, այդ ի՞նչ ես անում։

Տերևը պատասխանեց․

— Նայում եմ վերևից անտառի վրա։

Քամին ասում է․

— Արի ինձ հետ, ես քեզ ցույց կտամ աշխարհի ամենագեղեցիկ վայրերը։

Տերևը համաձանվեց։ Քամին, պտտվելով և սուրալով տերևի շուրջ, պոկեց նրան ծառի ճյուղից, և նրանք ուղևորվեցին Անգլիա, եղան Ֆրանսիայում և վերջապես հասան Հայաստան։ Հայաստանում նրանց շատ դուր եկավ, նրանք ծանոթացան տարբեր մարդկանց և կենդանիների հետ, ազգագրական երգեր երգեցին, քոչարի պարեցին, և որոշեցին ընդմիշտ մնալ Հայաստանում։

Կարեն Հովհաննիսյան

Լինում է, չի լինում մի տերև է լինում։ Նա ուներ շատ ընկերներ։ Մի օր այդ տերևը սկսեց իր գույնը փոխել՝ կարմրել։ Բոլորը տեսան զարմացան, որովհետև դեռ ամառ էր։ Այդ ժամանակ բարձրացավ քամի և քշեց տարավ կարմիր տերևին։ Երբ տերևը ուշքի եկավ  տեսավ, որ ինքը մի գյուղում է։ Հանկարծ մի հավ մոտեցավ տերևին, որ ուտի։ Մեկ էլ այդ պահին հայտնվեց քամին և քշեց տարավ տերևին։ Նրանք միասին ճամփորդեցին երկրով մեկ և բոլորը իմացան, որ աշխարհում կա կարմիր տերև։

Արևիկ Ստեփանյան

Author: Արմինե Աբրահամյան

«Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը` սովորեցնում գտնել այն»: Ջ. Դյուի Ես համոզված եմ՝ ուսուցչությունն իմ առաքելությունն է, կյանքիս ամենակարևոր գործերից մեկը… Սովորողներիս օգնությամբ ես փորձում եմ ճանաչել ճշմարտությունը և օգնում նրանց՝ գտնել այն…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s