ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անբան Հուռին

Leave a comment

Հեքիաթը՝  ռոդարիական <<Ուղղաթիռով Կարմիր գլխարկը>> հնարի կիրառումամբ

Հեղինակներ՝  Գեղարվեստի դպրոց-պարտեզի չորրորդ դասարանցիներ․ 2008-2009 ուս-տարի․

Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, անունը` Հուռի: Հարևաններն աղջկա անունը դնում են Անբան Հուռի, որովհետև ամբողջ օրը բան ու գործը թողած, միայն համակարգչով էր խաղում:

Մայրն աղջկան գովելով ման է գալիս: Էնպիսի գովասանքներ է շռայլում, որ էլ ասելու չի: Մայրն ուզում է գլուխն ազատել Անբան Հուռիից: Աղջկանից թաքուն հայտարարություն է գրում ինտերնետում: Մի վաճառական հայտարարությունը կարդում է և գլխապատառ գալիս է, որ ամուսնանա Անբան Հուռիի հետ: Բայց այս տղան չի մտածում, որ աղջիկը կարող է անբան լինել և առանց մտածելու , միամիտ-միամիտ ամուսնանում է:

Մի օր վաճառականն ուզում է փորձել տեսնել Հուռին աշխատասեր է, թե` ոչ, ասում է.

– Հուռի’, այսօր հյուրեր ունենք: Լվացքը կանես, տունը կմաքրես, համեղ ուտելիքներ կպատրաստես:

Հուռին մտքում ասում է. «Ինչի՞ տանջվեմ, Փեփելին ու Կեկելին կկանչեմ, հա’մ լվացքը կանեն, հա’մ տները կմաքրեն, հա’մ էլ ուտելիքներ կպատրաստեն»:

Գնում է, Փեփելին ու Կեկելին կանչում: Երբ Փեփելն ու Կեկելը գալիս են, ամուսինը ներս է մտնում հյուրերի հետ: Գորտերը Հուռիին մատնում են: Վաճառականը Հուռիին համակարգչի հետ դուրս է անում տնից: Հուռին գնում և իր գլխի եկածը պատմում է մորը: Մայրը գալիս և փեսային ասում .

– Փեսա ջան, բա չես ասի, համակարգիչն իմ մեծ աղջիկն է: Խեղճն այնքան աշխատեց, որ վերջը համակարգիչ դարձավ: Էսպես է մեր ցեղը։ Շա՜տ անբան ենք, որովհետև շատ աշխատելուց համակարգի ենք դառնում։ Բա՞:

Փեսան էդ որ լսում է, էդ օրվանից կնկանն արգելում է մատը մատին տալ, որ հանկարծ համակարգիչ չդառնա։

***

Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում: Էս աղջկա անունը լինում է Անբան Հուռի: Հուռիի մայրն իր աղջկան գովելով ման է գալիս:

Այս գովասանքները գնում են մի վաճառականի ականջը հասնում: Վաճառականը գալիս ու ամուսնանում է Հուռիի հետ:

Որոշ ժամանակ անց ամուսինը տուն է գալիս` մի մեծ կարմիր պարկ շալակին: Կնկանն ասում է.

– Հուռի’ ջան, ես գնում եմ կողքի գյուղ՝ առևտուր անելու: Էս բամբակը մաքրիր ու գզիր, որ գամ տանեմ դերձակին տամ` մորուք կարի:

Էս ասելուց հետո վաճառականը ճամփա է ընկնում:

Հուռին կտուրին նստած մի հնար է ման գալիս, որ ազատվի էս գործից:

– Տե’ր Աստված, մի հնար լիներ, որ մամայիս կանչեի:

Մեկ էլ երկնքից թամբալ հեռախոս է ընկնում ուղիղ գլխին ուգլխի վրա մի մեծ անցք է բաց անում: Հեռախոսը վերցնում է ու զանգում մորը ականջին:

– Մա’մ, արի էս դժբախտությունից ինձ ազատի:

Որոշ ժամանակ անց մայրը գալիս է, մաքրում ու գզում է բամբակը: Հենց այդ պահին բամբակի միջից մի ոսկի է հայտնվում:

Ամուսինը վերադառնում է և տեսնելով ոսկին շատ է ուրախանում, և չի էլ հարցնում, թե ոսկին որտեղից է, ապրում են ուրախ ու երջանիկ: Հուռին էլ ազատվում է տանջալի աշխատանքից: Ու ամեն օր, երբ մարդը կնկան նոր գործ է տալիս, կնիկը զանգում է մորը, կանչում իրենց տուն ու բոլոր գործերն անել տալիս:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s