ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձմեռ պապու օրագիր

Leave a comment

1Նկարը՝ Վիկա Գիգոլյանի բլոգից

Ձմեռ պապիկը արթնանում է վաղ առավոտյան: Հագնում է իր կարմիր շորերը, սանրում է մորուքը, կերակրում է եղնիկներին, հետո իր օգնականների հետ նստում է սահնակը և գնում խաղալիքների գործարան: Նա ուշադիր ստուգում է բոլոր խաղալիքները և տեղավորում պարկերի մեջ: Երբ գալիս է այդքան սպասված ամանորի գիշերը, նա սահնակով սլանում է երկնքով մեկ և թնդանոթով նվերները կրակում է տոնածառների տակ:

Հայկ Առաքելյան 

Ձմեռ Պապիկն ապրում է մեծ փայտե տնակում: Ամեն առավոտ, արթնանալուց հետո,նա  խմում է եղջերուի կաթ, որի մեջ ավելացնում է կախարդական փոշի, որպեսզի խմելուց հետո աճի իր երկար մորուքը: Նախաճաշին նա ուտում է սառցե կտորներ, որոնք կտուրից պոկում են նրա թզուկները: Ձմեռ պապիկի տունը զարդարված  է սառցե փաթիլներով: Սենյակի անկյունում դրված է արկղը, որտեղ աշխարհի բոլոր մանուկների նամակներն են: Նամակները կարդալուց հետո նա գործի է գցում իր կախադական մեքենան, որը պատրաստում է զանազան խաղալիքներ: Պատրաստ լինելուց հետո թզուկներն ու գազանիկներն օգնում են Ձմեռ Պապիկին. փաթեթավորում են պատրաստ  նվերները և դասավորում Պապիկի մեծ, կարմիր պարկի մեջ:  Աշխատանքներն ավարտելուց հետո Ձմեռ Պապիկն ու  իր օգնականները պառկում են քնելու:

Ալիսա Խաչատրյան

Երբ առավոտյան Ձմեռ պապիկը արթնանում է, ոչ թե լվացվում է, այլ սկսում է պարել նոր է լվացում: Ձմեռ պապիկի զարթուցիչը ձնեմարդն է։ Ձնեմարդը իր քթի գազարը գցում է Ձմեռ պապիկի վրա և Ձմեռ պապիկը արթնանում է:  Նա ապրում է Լապլանդիայում, գտնվում է շատ հեռու տեղ:

Նրա տունը պատրաստված է քարերից, որտեղ ապրում են շատ էլֆեր ու եղնիկներ , որոնց օգնությամբ կարողանում է թռչել:

Ձմեռ պապիկը ոչ թե նվերները գնում է,այլ նվերներ է պատրաստում երեխաների համար:

Կարինե Գյուլումյան

Ձմեռ պապիկի տունը շատ մեծ է՝ մոտավորապես 1․500 քմ: Նրա տունը վաֆլետուն է և երբ Ձմեռ պապը սոված է լինում, իր տան պատերն է ուտում: Նրա սենյակում կա զարթուցիչ, որը մի քնած էլֆ է։

Այդ էլֆի թշերի մեջ շատ օդ կա, իսկ բերանի մեջ ՝ շեփոր։ Երբ Ձմեռ Պապու արթնանալու ժամը գալիս է, մի ուրիշ էլֆ քնածի թշերը սեղմում է և բարծր ձայն հնչեցնում: Նրա տան պատուհանները սառցե պաղպաղակից են, և էլֆերը ազատ ժամանակ դրանք են լպստում: Նրա տան դուռը շոկոլադից է և երբ հյուրեր էին գալիս, դուռը բացելու փոխարեն՝ ուտում են ու ներս մտնում:

Հրանտ Խաչատրյան 

Արևմտյան դպրոց՝ 3․1 դասարան

Դասավանդող՝ Հռիփսիմե Գալստյան

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s