ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բարև, ձմեռ

Leave a comment

Մի օր մտածեցի՝ ձմեռ պապիկը ինձ այդքան նվերներ է բերում, լավ կլինի, որ ես էլ նրան նվեր տամ:

Եվ այսպես, Ամանորի գիշերը իմ «Փոքրիկ իշխանը» գիրքը դրեցի տոնածառի տակ, մի նամակով, որի մեջ գրել էի.<Ձմեռ պապ ջան, այս գիրքը քեզ եմ նվիրում, ինչպես որ դու ես միշտ ինձ նվերներ բերում: Հուսով եմ կկարդաս և կսիրես այն>>:

Հաջորդ օրը քնից արթնացա և տեսա , որ գիրքը չկա: Ձմեռ պապը իր հետ տարել էր գիրքը: Ես շատ ուրախացա, որ նա ընդունել էր իմ նվերը:

Անցավ մեկ տարի: Հաջորդ նոր տարվան նա ինձ նվեր բերեց: Նվերի հետ էր նաև իմ նվիրած գիրքը: Նա նամակի մեջ գրել էր . «Վահե ջան, վերադաձնում եմ գիրքը: Ես այն շատ սիրեցի»: Նա կարդացել էր իր ընկերների հետ և վերադարձրել  հաջորդ տարի:

Վահե Էբրահիմի 

*****

—Բարև, ձմեռ,- ասացի ես:
—Բարև,- պատասխանեց նա:
—Գիտե՞ս, ես ինչքան եմ քեզ սպասել:
—Այո, գիտեմ:
— Իսկ որտեղի՞ց գիտես:
— Եթե մարդիկ ինձ չսպասեն, ես չեմ կարող գալ: Երբ դուք ինձ սպասում եք, իմ ճանապարհը բացվում է, ու ես ճամփա եմ ընկնում:
Իսկ դու տուն ունե՞ս,- հարցրեցի ես:
Այո, ես ապրում եմ Ձմեռ պապիի թագավորությունում,- պատասխանեց նա:
Էվաա՜ա,- կանչեց մայրիկս:
Լավ, ես պետք է գնամ,- ասացի ես, բայց ես անհամբեր սպասում եմ առաջին ձյանը:
-Իհարկե,- ասաց ձմեռը,-էլ ի՞նչ ձմեռ՝ առանց ձյան: Բայց ես չեմ ասի, թե երբ է գալու ձյունը, որ քեզ համար անակնկալ լինի:
— Լավ, մենք սիրում ենք քեզ, որովհետև մեր ամենասիրած տոները քո ամիսներին են լինում:
— Ես էլ ձեզ եմ սիրում փորձում եմ ձեր կյանքում հեքիաթ բերել:
-Դե գնացի, ցտեսություն,- ասացի ես:
Ցտեսություն,- ասաց ձմեռը:
Էվա Զիլֆիմյան ․ 4․1 դասարան
Հյուսիսային դպրոց․ 4․1 դասարան․
Դասավանդող՝ Քրիստինե Շահբազյան
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s