ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձմեռային հեքիաթ

Leave a comment

Ձմռանիա երկրում ապրում էին երկու խելացի Ձմռանացի։ Ձմռանիայում   շատ շոգ էր և այնտեղի բնակիչները միշտ բողոքում էին ։ Մի անգամ բնակիչները գնացին երկու խելացիների մոտ և ասացին․

-Խնդրում ենք, պատճառն ասացեք, թե այսքան տարիների ընթացքում ինչո՞ւ է ձմեռ գալիս, բայց ձյուն չի գալիս։

Խելոքները փորձեցին միջոցներ գտնել ձյուն բերելու համար։ Մի անգամ ջրային ատրճանակով կրակեցին օդ և անմիջապես սառը քամի փչեցին ջրի վրա, որպեսզի ջուրը վերածվի ձյան փաթիլների։ Փորձեցին ամեն ինչ, բայց էլի չստացվեց։ Եվ խելոքների մտքում մի փայլուն միտք ծագեց։ Ձմռանիա երկրի հարևան երկրներից մեկն էլ Լապլանդիան էր, այնտեղ ապրում էր մի բարի կախարդ՝ Ձմեռ պապ անունով։ Խելոքները դիմեցին Ձմեռ պապիկին և ասացին․

-Ողջո՜ւյն, Ձմեռ պապ։ Մենք Ձմռանիա երկրի միակ խելոքներն ենք և եկել ենք ձեզնից օգնություն խնդրելու։Մեր երկրում ձմեռ գալիս է, բայց ձյուն՝ ոչ և մենք մտածում ենք, որ դա ձեր չգալու պատճառն է։ Դուք Նոր Տարուն բոլոր երկրեր գնում եք, բայց մեր երկիր չեք գալիս։ Ի՞նչ կլինի այս տարվանից սկսած, մեզ մոտ էլ գաք, որ մենք էլ ուրախանանք։

-Իհարկե՛,  այս տարվանից ձեզ նույնպես կայցելեմ և տխուր չեմ թողնի։ Եկեք միասին պատրաստենք նվերները, որից հետո կայցելենք նախ Ձմռանիա, հետո այլ երկրներ,-ասաց Ձմեռ պապը։

Խելոքները շատ ուրախացան և սկսեցին պատրաստել ամանորյա նվերները։ Այպես, ամեն տարի,  Ձմռանիա երկրում ձմռան հետ գալիս է նաև ձյունը։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s