ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամանորյա հեքիաթ

Leave a comment

Մի օր մարդը կանչեց բոլոր ծառերին, որպեսզի միասին որոշեն, թե ում են Ամանորին կտրելու և տանելու  տուն, որպեսզի նա ՏՈՆԱԾԱՌ դառնա ։ Իհարկե, բոլորն էլ կուզեին գեղեցիկ և պայծառ տոնածառ դառնալ, բայց ո՞վ կուզեր, որ իրեն կտրեին և տանեին իր հարազատ անտառից՝ այն էլ մի քանի օրով․․․

Ծառերը ժողով արեցին, մտածեցի-մտածեցին և որոշեցին Եղևնու թեկնածությունն առաջարկել, քանի որ նա ոչ ոքի հետ չէր խոսում և ոչ ոքի հարկավոր չէր։ Որոշեցին և քնեցին ։ Առավոտյան փայտահատը  եկավ անտառ և սպասեց ծառերի որոշմանը։ Նրանք եկան և ասեցին, որ որոշել են կտրել եղևնուն։ Մարդը հարցրեց, թե ինչու՞ պետք է  հենց եղևնուն կտռի, չէ՞ որ նա շա՜տ փշեր ունի ու երեխաներին կծակի․․․կարող է իրեն էլ մանե.png ծակել, կտրելու ժամանակ։ Ծառերը մտածեցին և հասկացան, որ ինչ- որ պաճառ պետք է լինի, որ իրեն կտրեն։ Հանկարծ մի կաղնի ասեց, որ եղևնու վրա հեշտ է խաղալիքներ կախելը։

-Խաղալիքները կարող եք նրա փշերի վրա կախել․ չեն սահում համ էլ շա՜տ հարմար է ու գեղեցիկ ։ Մարդը  համաձայնվեց և գնաց եղևնուն կտրելու։ Նրանք հասան եղևնուն և սկսեցին կտրել նրան։ Հանկարծ եղևննին սկսեց խոսել ու մի բան խնդրել․

-Հասկանում եմ, որ ինձ պետք է տանեք, բայց խնդրում եմ, երբ ինձ տանեք տուն, իմ կատարին մեծ, պայծառ, դեղին կամ կարմիր աստղ դրեք, քանի որ ամեն գիշեր քնում եմ մի գեղեցիկ աստղի տակ․․․

Այդ ժամանակ ծառերը հասկացան, որ նա էլ սիրտ ունի և  նա էլ մի աստղի է սիրում․․․Նրանք ուզեցին կանգնեցնել փայտահատին, բայց արդեն շա՜տ ուշ էր․․․

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s