ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ինչպես դարձա սեբաստացի․․․

Leave a comment

Սաթ.jpegԵրբ ես չորս տարեկան էի, իմ քույրիկը ընդունվեց կրթահամալիրի Դպրոց-պարտեզ:

Ես առաջին անգամ եկա դպրոց, երբ հարիսայի ծեսն էր: Տիար Բլեյանը շատ է հավանում քրոջս՝ Նազելիին ու գիտեր, որ Նազելին գլուխգործոց  է, բայց  ինձ տեսնելով տիար Բլեյանը հասկացավ, որ Նազելին վերջին խոսքը չէ․․․<< դա դեռ վերջը չէ․․․ >> ․ հենց այսպես էլ կոչեց այդ օրվա միջոցառումը: Ես ամեն ինչ անում էի, որ հետ չմնամ իմ քույրիկից և դպրոցի առօրյայից: Ես առաջին անգամ հինգ տարեկանում հաճախեցի Դպրոց–պարտեզ ու այդ օրվանից ինձ զգացի իսկական սեբաստացի: Իմ առաջին ուսուցչուհին`ընկեր Արմինեն էր, իսկ իմ առաջին ընկերուհին՝ ընկեր Արմինեի աղջիկ` Միլենան էր: Ես շա՜տ ուրախ եմ, որ սովորում եմ այս դպրոցում: Այստեղ մենք աշխատում ենք համակարգիչներով: Ես շատ եմ սիրում իմ կրթահամալիրը:

Սաթինե Տեր-Պետրոսյան․ 5․1 դասարան

img_1932Ես սեբաստացի եմ, իսկական սեբաստացի, որովհետև մեծացել եմ կրթահամալիրում: Կրթահամալիրին ծանոթ եմ եղել ծնվածս օրվանից, իսկ կրթահամալիր հաճախել եմ դեռ նախակրթանից : Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, որովհետև այստեղ կա ամեն ինչ: Եթե կրթահամալիրը չլիներ, ես չէի կարողանա տիրապետել շատ բաների: Օրինակ՝ հեծանիվ վարել, համակարգչին վարժ տիրապետել, չէի իմանա ինչ է իսկական ագարակը, չէի լողա, բարձրունքներ չէի հաղթահարի, չէի ունենա իմ անհատական բլոգը և չէի ունենա էլի շա՜տ բաներ:
Ես սիրում եմ իմ դպրոցը և ուզում եմ սեբաստացի լինել:

Միլենա Հարությունյան 5․1 դասարան

downloadՄխիթար Սեբաստացի կրթահամալիր հաճախում էր իմ եղբայրը: Ես մայրիկի հետ հաճախ եմ այցելել եղբորս դպրոց, մասնակցել բազմաթիվ միջոցառումների, ծեսերի, ճամփորդությունների: Ամեն անգամ ես հասկանում էի, որ ինձ շատ է դուր գալիս այս դպրոցը և մայրիկիս  խնդրեցի, որ ես էլ սովորեմ եղբորս դպրոցում:Այստեղ ինձ դուր է գալիս, թե ուսուցիչները ինչպես են վերաբերվում աշակերտներին: Առաջին անգամ, որպես սովորող, ոտք դրեցի հինգ տարեկանում:Ես շատ ուրախ եմ, որ հաճախում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Մեր կրթահամալիրը շատ գեղեցիկ է և լուսավոր՝ շրջապատված պտղատու ծառերով:

Էրիկա Սարգսյան․ 5․1 դասարան

Երբ ես եկա <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր , չէի ուզում մնալ այստեղ, որովհետև ամաչում էի․  գիտեի մենակ եմ։ Հետո, երբ ես իմ դասարանցիների հետ գնացի իմ դասարան , այդ ժամանակ շատ ուրախացա՝  տեսնելով,  որ ունեմ շատ ընկերներ: Հետո ես տեղափոխվեցի երկրորդ, հետո երրորդ, չորորդ,  իսկ այս տարի՝  հինգերորդ դասարան: Երկրորդ դասարանում արդեն ես ոչ ոքից չէի ամաչում , չէի տխրում և կարծում եմ, այդ օրվանից ես դարձա իսկական սեբաստացի: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը : Այն իմ ուրախությունն է:

Ասյա Միրզոյան․ 5․1 դասարան

%d5%b6%d5%af%d5%a1%d6%80Ես սեբաստացի դարձա, երբ դեռ հինգ տարեկան էի։ Ծնողներս կարծում էին, որ ես բավականաչափ ընդունակություններ ունեի դպրոցում սովորելու համար։ Մի անգամ ծնողներս գնացին Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և ասացին, որ հինգ տարեկանից են սովորողներ ընդունում  և ես այդ օրվանից  հաճախեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Դպրոց- պարտեզ։

Եթե  չլիներ  կրթահամալիրը, ես կկորցնեի մեկ տարի,  չէին լինի այն բազմիմաստ և հետաքրքիր ճամփորդությունները, որոնք թույլ են տալիս մեզ ճանաչել մեր հայրենիքը, չէին լինի ընտանեկան ֆլեշմոբերը տարբեր առարկաներից, որին հաճույքով մասնակցում ենք ողջ ընտանիքով։ Եվ իհարկե մեր առավոտյան տողանը չէր լինի, որը ես շատ եմ  սիրում, որտեղ մենք սովորում ենք մեր ազգային երգն ու պարը։

Ես շնորհակալ եմ իմ կրթահամալիրին, որը մեզ դաստիարակում է, դարձնում անկաշկանդ ու ժամանակակից։

Հայկ Ղազարյան 4․ 2 դասարան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s