ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ա՜յ քեզ տարօրինակ դպրոց․․․

Leave a comment

Կա-չկա մի տարօրինակ դպրոց կա: Այդ դպրոցը ես եմ կառուցել և անունը դրել եմ հրաշք դպրոց: Էս դպրոցում ամեն ինչ հրաշք է: Այս իմ հրաշք դպրոցում սովորում են հրաշք երեխաներ: Երեխեքին շատ է դուր գալիս իմ գրած դասացուցակը: Երբ երեխաները առաջին անգամ բացեցին իմ ուղարկած դասացուցակը, նրանք ուրախացան, որովհետև տեսան , որ բոլոր դասերը ճամփորդություն են դեպի հեքիաթներ: Մի հեքիաթային դասը երեխաներին տանում էր թվերի աշխարհ, մյուս դասը՝ դեպի տառերի աշխարհ, մյուսը՝ հեքիաթային կենդանիների և բույսերի աշխարհ: Իսկ ամենահեքիաթային դասը երեխաներին տանում է դեպի տիեզերք: Դեպի հեքիաթային աշխարհներ տանող դասերը անցնում են ուրախ երգերով և պարերով: Երեխաները շատ են սիրում իմ հրաշք դպրոցը:

Տիգրան Մարջանյան 4․2 դասարան

Կար-չկար, մի տարօրինակ դպրոց կար։ Այդ դպրոցում ամեն ինչ տարօրինակ էր: Դպրոցը  պատեր չուներ: Պատերի փոխարեն ծառեր էին, կտուրի փոխարեն՝ երկինք, իսկ աստիճանների փոխարեն ամպեր էին, որոնց վրայով կարող էիր բարձրանալ, հասնել երկինք ու երկնքում էլ անցկացնել բոլոր դասերը:

Դպրոցում ճաշարան չկար: Ճաշարանի փոխարեն մրգատու ծառեր կային և երբ երեխաները սոված էին լինում, մոտենում և քաղում էին իրենց ուզած միրգը :

Դպրոցի ուսուցիչները  հրաշագործներ էին: Նրանք կարողանում էին ծույլ և չարաճճի երեխաներին դարձնել ամենախելացին:

Եվա Սահրադյան 4․2 դասարան

Կար-չկար մի տարօրինակ դպրոց կար: Այդ դպրոցում հենց դասի ժամանակ սովածանում էին, պատից, սեղանից կամ էլ աթոռից մի կտոր պոկում էին և ուտում: Հենց որ ուսուցչուհին տեսնում էր, ուտողին  10 միավոր էր նշանակում, դրա համար էլ երեխաները ամեն օր պատից, սեղանից կամ էլ աթոռից պոկում էին  և ուտում: Նրանք ողջ դպրոցի կեսը կերել էին:

Մի օր տնօրենը որոշեց քարից նոր դպրոց կառուցել, որ երեխաները չուտեն: Դպրոցը շատ գեղեցիկ ստացվեց, բայց երեխաները էլ սիրով չէին գնում դպրոց: Ամեն առավոտ մայրիկներին աղաչում էին, որ դպրոց չգնան, որովհետև նրանց համար անհետաքրքիր էր քարե դպրոցում սովորելը։ Նրանք չէին կարողանում պատից, սեղան-աթոռից կտորներ պոկել, որովհետև քար ու փայտ ուտել չէին սիրում համ էլ եթե փորձեին պոկել, կփչացնեին պատը, սեղանն ու աթոռը և երկուս կստանային:  Շուտով երեխաները սկսեցին ուրիշ տարօրինակ ու հետաքրքիր դպրոցներ փնտրել, իսկ դպրոցը դատարկվեց․․․  Մնացին միայն դասատուներն ու տնօրենը:  Տնօրենը փոշմանեց դպրոցի ձևափոխության համար, բայց արդեն ուշ էր…

Նարեկ Գրիգորյան 4․2 դասարան

Կար-չկար մի տարօրինակ դպրոց կար։ Էս դպրոցում ամեն ինչ ուտելիքից էր պատրաստված։ Երեխաների մայրիկները նրանց հետ սնունդ և ընդմիջման փող չէին տալիս, որովհետև երեխաները դպրոցից վերցնում և ուտում էին՝  ինչ ուզում էին։ Դպրոցում ամենատարօրինակն այն էր, որ սեղանները, աթոռները և գրատախտակները պատրաստված էին բրնձով փլավից։ Երեխաները այդ տարօրինակ դպրոցում նույնիսկ քայլում էին առաստաղի վրայով։

Զբոսաշրջիկները, դպրոցի կողքով անցնելիս, շատ էին զարմանում և ասում էին․

-Պա՜հ, ի՞նչ է, սա դպրո՞ց է, թե՞ սրճարան կամ ռեստորան։

Բայց երեխաները շատ էին սիրում իրենց դպրոցը․․․

Այսպիսի՜ տարօրինակ բաներ․․․

Տարօրինակ վերջ։

Աստղիկ Հակոբյան 4․2 դասարան

Կար-չկար մի դպրոց կար։ Էս դպրոցում ամեն ինչ տարօրինակ էր։ Սեղանի վրա նստում էին, աթոռի վրա գրում, իսկ նախաճաշին դանակ-պատառաքաղ էին ուտում։ Մի օր տարօրինակ դպրոց է գալիս մի խելոք տղա ու ասում է․

-Բարև ձեզ ,- և ձեռքը մեկնում է, որ բարևի։

Ուսուցիչը ոտքն է մեկնում ու բարևում։

Տղան զարմանում է և ասում․

-Կներեք, դուք լա՞վ եք։

-Ո՛չ, ո՛չ։

-Այսինքն ՝ լավ չե՞ք։

-Ո՛չ, ո՛չ։

Ասում է՝  լավ, դե լսե՛ք։

-Ես երկրի ամենախելոք մարդն եմ։

-Դուք երկրի ամենազվարճալի խոտն եք։

-Դե իհարկե՛՝ ոչ, ես երկրի ամենախելոք մարդն եմ։

-Երկրի ամենավախկոտ մարդն եք։

-Ու՜ֆ, դե հաջողություն։

-Բարև ձեզ։

-Է՜։

Ու նրանք այդպես էլ  իրար չեն հասկանում ու չեն կարողանում լավ դպրոց ստեղծել։ Մինչև հիմա  ամեն ինչ հակառնակն են հասկանում։

Իռեն Կարապետյան 4․2 դասարան

Կար-չկար մի տարօրինակ դպրոց կար։ էս դպրոցում ամեն ինչ սպիտակ և սև էր․ նույնիսկ աշակերտներն էին սև և սպիտակ:Բայց երեխաներին դուր չէր գալիս, որ այնտեղ ամեն ինչ սև ու սպիտակ է:Եվ մի օր իրենք որոշեցին սև ու սպիտակ զգեստեր չհագնել:Նրանք դպրոց եկան գունավոր զգեստներով։ Մեկը վարդագույն, մյուսը ՝ կապույտ, մեկն էլ՝ կանաչ:Դասատուները որ տեսան, սկսեցին բարկանալ․

-Ինչո՞ւ եք գունավոր զգեստեր հագել:

Բայց հետո նրանք տեսան, թե ինչքա՜ն գեղեցիկ է դասարանը և ասացին․

-Բայց իսկապես, այնքա՜ն գեղեցիկ է մեր դասարանը:

Եվ այդպես բոլորը սկսեցին գունավոր զգեստեր հագնել ու դպրոցն էլ իրենց պես գունավոր դարձրին:

Լուիզա Եղիազարյան 4․2 դասարան

Կար- չկար մի տարօրինակ դպրոց կար։ էդ դպրոցում ամեն ինչ հորինովի էր: Ինչ որ հորինում էին, անմիջապես իրականանում էր , օրինակ ` հորինում էին, որ բոլորը լավ պարել ու երգել իմանան,  լողալ ու հեծանիվ վարել կարողանան, մարզված լինեն, ֆուտբոլ խաղան ու անմիջապես ամեն ինչ իրականանում էր: Այդ դպրոցը երեխաների ամենասիրելի դպրոցն էր :

Շահեն Թամազյան 4․2 դասարան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s