ԶԱՏԻԿ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստեղծագործական երևակայություն

չաչանակ փչակը.pngԿաչաղակը և չաչանակ փչակը

Կար չկար, մի չաչանակ փչակ: Էս փչակը  ամեն օր խոսում էր ու խոսում: Անտառի բնակիչներին դա դուր չէր գալիս, որ նա այդքան շատ էր խոսում ու իրենց գլուխը տանում : Այդ  պատճառով նա ընկեր չուներ: Մի օր մի ճամփորդ  անցավ փչակի կողքով, լսեց նրա ձայնը, շա՜տ վախեցավ ու միանգամից փախավ: Հաջորդ օրը  չվող թռչուններ անցան փչակի կողքով:  Նրանց մեջ կար մի մենակ չաչանակ կաչաղակ: Նա լսեց փչակի ձայնը, բայց նրան դուր եկավ, որ նա էլ է իր պես շատախոս : Նա միանգամից թռաց  փչակի մոտ և սկսեց նրա հետ ընկերություն անել: Նրանք ամեն օր իրար հետ խաղում էին և խոսում:  Այդպես անտառում ավելացավ ևս մի չաչանակ:

Հեղինակ՝ Դավիթ Խաչատրյան․ 4․1 դասարան

Կար չկար, մի տարօրինակ դպրոց կար․․․․

Այդ դպրոցում ամեն ինչ տարօրինակ է: Դպրոցը չունի պատեր: Պատերի փոխարեն ծառեր են, կտուրի փոխարեն՝ երկինք, իսկ աստիճանների փոխարեն ամպեր են, որոնց վրայով կարող ես բարձրանալով  հասնել երկինք, որտեղ էլ կարող ես անցկացնել քո դասերը:

Դպրոցում չկա ճաշարան: Ճաշարանի փոխարեն մրգատու ծառեր կան և երբ սոված ես լինում, մոտենում ես ծառերին և քաղում ես  ինչ ուզում ես :

Դպրոցի ուսուցիչները  հրաշագործ են: Նրանք կարողանում են ծույլ և չար աշակերտին դարձնել ամենախելացի և խելոք աշակերտը:

Եվա Սահրադյան 4․2 դասարան

 

Advertisements